Բացեք հիմա. ԿարկանդակներՖոկաչա (իտալական ազգային հաց)
Ֆոկաչա (իտալական ազգային հաց)
Կարկանդակներ

Ֆոկաչա (իտալական ազգային հաց)

Մարիամ 2010-08-19 1955 դիտում 3.0 / 10

Բաղադրությունը

  • 2 թեյի գդալ ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ, 1.5 բաժակ տաք ջուր (45°C), 4 բաժակ ցորենի ալյուր, 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 3 թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչը խառնել 1/2 բաժակ ջրի հետ, լավ խառնել և թողնել 10 ր: Ավելացնել 3/4 բաժակ ալյուր և թողնել տաք միջավայրում հասունանա` մինչև խմորի ծավալի մեծանալը (45ր):
Քայլ 2
Մեկ այլ ամանի մեջ խառնել մնացած խմորիչը 1 բաժակ ջրի հետ և թողնել 10ր: Ավելացնել առաջին խմորիչային խառնուրդը, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 թեյի գդալ աղ: Մանրամասն խառնել, ավելացնել մնացած ալյուրը` միաժամանակ խառնելով, մինչև ստացվի միատարր զանգված:
Քայլ 3
Խմորը դնել յուղած ամանի մեջ, թողնել տաք, լուսավոր միջավայրում 1.5 ժամ:
Քայլ 4
Պատրաստի խմորը 2 սմ հաստությամբ դնել ձիթապտղի յուղով յուղած ամանի մեջ: Խմորի մակերեսին մատերով փոսիկներ անել և ավելացնել մնացած ձիթապտղի յուղը: Թխել ջեռոցում 20-25ր, 220° ջերմաստիճանում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.5 / 5 13 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր