Բանջարեղենով և մսով աղցան
Բաղադրությունը
- 200 գ. միս,
- 2-3 կարտոֆիլ,
- 1 խնձոր,
- 2 թթու վարունգ,
- 2 հավկիթ,
- 8 ճաշի գդալ պահածոյացված կանաչ ոլոռ,
- 0,5 բաժակ մայոնեզ,
- կանաչի` զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Միսը (խոզի կամ տավարի) և կարտոֆիլը խաշել, սառեցնել, մանր կտրատել: Նույն չափով կտրել վարունգը, խնձորը, խաշած ձուն, այս ամենը խառնել, դրան ավելացնել կանաչ ոլոռը և համեմել մայոնեզով: Աղցանը բրգաձև լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել մնացած մայոնեզը, զարդարել երկրորդ ձվի կլորաշերտերով, մսի կտորներով և կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։