Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Վագրիկ
Աղցան Վագրիկ
Աղցաններ

Աղցան Վագրիկ

Լիաննա 2010-04-25 4695 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 400 գր. կարտոֆիլ,
  • 200 գր. երշիկ,
  • 200 գր. վարունգ,
  • 150 գր. կանաչ սոխ,
  • 3 ձու,
  • 400 գր. գազար,
  • Մայոնեզ,
  • աղ,
  • պղպեղ,
  • զեյթուն, սև սալոր կամ սև իկրա:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Քայլ 2
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.
Քայլ 3
Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:

Մեկնաբանություններ

╚►❤ FaN OF RMCF❤◄╗ 2012-12-15

ԼԱՎ ԲԱՂԱԴՌԱՏՈՄՍ Է

ԱՐԱՄ 2012-12-15

ՀԻԱՆԱԼԻ ԱՂՑԱՆ Է

Նարինե+իկ 2012-03-28

Կեցցեք, շատ լավն է Լիանա ջան, ճիշտ է մանկական է, բայց ամուսինս վագրի տարում է ծնվել, մի անգամ անակնկալ կանեմ:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 43 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր