Աղցան Վագրիկ
Բաղադրությունը
- 400 գր. կարտոֆիլ,
- 200 գր. երշիկ,
- 200 գր. վարունգ,
- 150 գր. կանաչ սոխ,
- 3 ձու,
- 400 գր. գազար,
- Մայոնեզ,
- աղ,
- պղպեղ,
- զեյթուն, սև սալոր կամ սև իկրա:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Քայլ 2
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.
Քայլ 3
Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:
Մեկնաբանություններ
ԼԱՎ ԲԱՂԱԴՌԱՏՈՄՍ Է
ՀԻԱՆԱԼԻ ԱՂՑԱՆ Է
Կեցցեք, շատ լավն է Լիանա ջան, ճիշտ է մանկական է, բայց ամուսինս վագրի տարում է ծնվել, մի անգամ անակնկալ կանեմ: