Աղցան Նվեր
Բաղադրությունը
- 2 հատ ձու,
- 1 հատ խնձոր,
- կես տուփ պահածոյացված շամպինիոն,
- 150 գր. կռաբի ձողիկներ,
- կես հատ լիմոնի հյութ,
- մայոնեզ, աղ, սև պղպեղ,
- խաղող և խաշած գազար զարդարելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն խաշել, սպիատկուցները առանձնացել դեղնուցից և քառակուսիների տեսքով կտրատել: Խնձորը, կռաբի ձողիկները նմանապես կտրատել, ավելացնել շամպինիոնը, լիմոնի հյութը, համեմունքները, մայոնեզը և լավ խառնել:
Քայլ 2
Վերցնել որևէ կաթսա, մեջ դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնը, այնուհետև աղցանը լցնել մեջը: Հավասարապես տարածել աղցանը և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Սառնարանից դուրս հանել, զգուշությամբ կաթսան թեքել մատուցվող ափսեի մեջ և վրայից հանել ցելֆոնը: Աղցանի վրա քերիչով անցկացված դեղնուց շաղ տալ և զարդարել խաշած գազարով:
Մեկնաբանություններ
Լավ
Շնորհակալություն, շատ համեղ է :)
Շատ համեղ աղցան է, իրոք արժե փորձել:
Ես էլ փորձեցի այս աղցանը, շատ գեղեցիկ էր ու համեղ...շնորհակալություն հեղինակին:
իմ կառծիքով զիիիիիլ է; անպայման կփորձեմ:
Հաստատ առավոտյան փորձելու եմ պատրաստեմ, որով շաաատ առողջաբեր սալաթ է և կարծիքս կգրեմ այստեղ և կասեմ արժե փորձել, թե ոչ, չնայած որ այնպիսի բաներից է պատրաստվում, որ չեմ կարծում վատը լինի))))))))