Ժելե պաղպաղակով և դեղձով
Բաղադրությունը
- 1 հատ պահածոյացված դեղձ,
- 2-3 ճգ. վանիլային պաղպաղակ,
- 1 տուփ մալինայի ժելե:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ժելեն պատրաստել այնպես, ինչպես գրված է տուփի վրա: Այնուհետև թողնել, որ սառչի, բայց ոչ շատ, մոտ կես ժամ:
Քայլ 2
Դեղձը քառակուսիների տեսքով կտրատել, լցնել բաժակի մեջ, ավելացնել սառը պաղպաղակը և վրան լցնել ժելեն, դնել սառնարանում, որ լավ սառչի:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։