Աղցան հավի մսով և կաղամբով
Բաղադրությունը
- 250 գր, հավի միս,
- 250 գր. կաղամբ,
- 1 սոխ,
- 3 լոլիկ,
- կես հատ վարունգ,
- 2 ճգ. ձեթ
- աղ, սև պղպեղ:
- Սոուսի համար`
- 200 գր. թթվասեր,
- 3 ճգ. կաթ,
- 1 պճեղ սխտոր,
- կես հատ սոխ,
- 1 ճգ. լիմոն հյութ,
- սամիթ, մաղադանոս,
- աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը բարակ կտրատել և տապակել ձեթի մեջ: Այնուհետև հավի միսը դուրս հանել և նույն թավայի մեջ տապակել կլոր կլոր կտրատած սոխը: Սոխի վրա լցնել տապակված միսը, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 2
Կաղամբը մանրացնել, համել աղով և պղպեղով: Վարունգև և լոլիկը նույնպես մանրացնել:
Քայլ 3
Սոուսի համար սոխը, կանաչեղենը մանր կտրատել, սխտորը նույնպես մանրացնել: Թթվասերը, կաթը, լիմոնի հյութը միասին խառնել, ավելացնել սոխը, կանաչին, սխտորը: Այս ամենը համեմել աղով և պղպեղով:
Քայլ 4
1 շերտը կաղամբը,
Քայլ 5
2 շերտը վարունգը,
Քայլ 6
3 շերտը սոուսի կեսը,
Քայլ 7
4 շերտը հավի միսը,
Քայլ 8
5 շերտը լոլիկը,
Քայլ 9
6 շերտը մնացած սոուսը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։