Ելակի մուրաբա
Բաղադրությունը
- 1 կգ. ելակ,
- 1,2 կգ. շաքար,
- 100 գր. ջուր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութվ), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:
Մեկնաբանություններ
Ես պատրաստեցի ընկույզի մուրաբա այս ռեցեպտով, շատ զգացված եմ: Շնորհակալություւն, Տերը Օրհնի: