Աղցան Ֆրանսիական
Բաղադրությունը
- 2 հատ գազար,
- 2 հատ խնձոր,
- 4 հատ խաշած ձու,
- 100 գր. հոլանդական պանիր,
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խնձորը, գազարը, ձուն և պանիրը քերիչով անցկացնել: Վերցնել կաթսա, առաջին շերտը դնել քերիչով անցկացված խնձորի կես բաժինը, այնուհետև մայոնեզ անել: Հետո ձվի կես բաժինը լցնել և մայոնեզ անել, այնուհետև գազարի կես բաժինը և մայոնեզ անել, և վերջում պանրի կես բաժինը և կրկին մայոնեզ անել: Նույն եղանակով անել, մնացած բաղադրամասերը:
Մեկնաբանություններ
Շաաաատ լաաավն է!!!!!!
Հիանալի է, անպայման կփորձեմ :)