Բացեք հիմա. ՊիցցաԵրշիկով ու ձվով պիցցա
Երշիկով ու ձվով պիցցա
Պիցցա

Երշիկով ու ձվով պիցցա

Լարիսա 2010-06-21 12494 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 200 գր. թթվաշոռ,
  • 200 գր. կարագ կամ մարգարին,
  • 1 ձու,
  • 1 ճգ. շաքարավազ,
  • 1 թգ. սոդա,
  • 2 բաժակ ալյուր:
  • Միջուկի համար`
  • 150 գր. ապխտած երշիկ,
  • 1 լոլիկ,
  • 4 խաշած ձու,
  • 150 գր. հոլանդական պանիր,
  • 6-8 հատ կորիզը հանած զիթապտուղ,
  • 1 միջին չափսի սխ,
  • 3 ճգ. կետչուպ,
  • 2 ճգ. մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից հետո աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև խմորից փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:
Քայլ 2
Միջուկի համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղեվազրկված, կտրատված լոլիկը և մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրն ու մանրացված զեյթունը:
Քայլ 3
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:

Մեկնաբանություններ

Ժենկա 2013-10-27

Ուղակի հրաշքա Ձեր տված բաղադրատոմսերը։ Կեցցե :D

Գայանե 2013-10-09

Շատ լավ է

Գայանե 2012-11-07

Շատ լավնա, ես ինքս պատրաստել եմ:

ԱՆՆԱ 2012-01-06

ՀԱՄԵՂ ԵՐ

Մարիամ 2011-11-19

Շատ լավն էր, ես ինքս կփորձեմ!

ՆԵԼԼԻ 2011-03-22

Ինձ միայն խաշած ձուն դուր չեկավ:

Խանթուս 2010-08-28

Այս պիցցային ընկերուհիներ անունն ավելի է սազում, բայց ոնց որ էն մի տարբերակում ավելի մանրամասն է բացատրած :)

Նելլի Սարգսյան 2010-07-30

Շատ հետաքրքիր և պիտանի բաղադրատոմսեր են շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 151 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր