Ավոկադոյով սալաթ
Բաղադրությունը
- Ավոկադո 1հատ
- թթվասեր 2 ճ/գ
- ձիթայուղ 2 ճ/գ
- կիտրոնի հյութ 2 ճ/գ
- «Մագգի արոմա» սոուս 2-3 կաթիլ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հասուն ավոկադոն կիսել, կորիզը հանել, կեղևը մաքրել։ Թասի մեջ պատառաքաղով տրորել, մինչև դառնա համասեռ զանգված։ Ավելացնել թթվասերը, կիտրոնի հյութը։ Խառնել, ավելացնել զեյթունի ձեթը և «Առոմա» սոուսը։ Նորից խառնել, 2-3մմ հաստությամբ քսել չորացրած հացի փոքրիկ շերտերի վրա։ Շարել մեծ ափսեի մեջ, զարդարել կիտրոնի մի քանի կիսաշերտերով, մատուցել։ Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։