Բացեք հիմա. ԱղցաններՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ
Աղցաններ

ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ

Աննա Ղարագյոզյան 2010-06-15 2382 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 100 գր խխունջ մակարոններ
  • 50 գր ռոքֆոր պանիր
  • 1 գլուխ ծաղկակաղամբ
  • 100 գր թարմ շամպինյոններ
  • կիտրոնի հյութ
  • 1 փունջ սեզոնային կանաչեղեն
  • 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 1 ճաշի գդալ քացախ
  • 1 ճաշի գդալ մանանեխ
  • 2 պճեղ սխտոր
  • աղ, սև բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մակարոններն ու ծաղկակաղամբը առանձին տարաներում եփել աղով համեմված եռացող ջրում, քամել: Շամպինյոնները լվանալ, կտրատել ու ցողել կիտրոնի հյութով: Կտրատել պանիրն ու կանաչին:
Քայլ 2
Ձիթապտղի յուղը, քացախը, մանանեխը, ճզմած սխտորը, աղն ու բիբարը խառնել ու պատրաստել թանձրուկ:
Քայլ 3
Մակարոնները, ծաղկակաղամբը, սունկն ու պանիրը խառնել իրար, վրան լցնել թանձրուկն ու կանաչին և զգուշորեն խառնել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր