Բացեք հիմա. ԱղցաններԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ
Աղցաններ

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ

Աննա Ղարագյոզյան 2010-06-15 6099 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • 1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 300 գր խոզապուխտ
  • 200 գր պանիր
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1-2 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս կամ համեմ
  • մայոնեզ
  • աղ, սև բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խոզապուխտը ծղոտանման կտրատել, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Սխտորը մաքրել, լվանալ, ծեծել: Եգիպտացորենն ու ոլոռը լցնել քամիչի մեջ և ողջ հեղուկը քամել: Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել աղով և բիբարով, մայոնեզ լցնել, լավ խառնել և մատուցել:

Մեկնաբանություններ

Քրիստինե 2012-11-02

լավն է

Հեղուշ 2012-01-17

Ես էլ եմ պատրաստում ու շաաաատ համեղ է ստացվում, բացի մայոնեզից ու խոզապուխտից եվ ելի մի քանի համեղ բաներ եմ ավելացնում..... Շատ համեղ աղցան է ստացվում.

Անի 2010-12-27

Ես նույնպես սարքում եմ այս սալաթը, չեմ լցնում պանիր ու սխտոր: Այն շատ համեղ է ստացվում:

Նունո 2010-11-22

ես այս սալաթը սարքում եմ, եգիպտացորենը 2 անգամ ավել եմ լցնւմ, քան ոլոռը, պանիր ու սխտոր չեմ լցնում, փոխարենը հում գազար եմ քերում վրան 2-3 հատ, համ գույնն է ակտիվանում, համ էլ համը

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 45 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր