ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԱՂՑԱՆ
Բաղադրությունը
- 1 տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 300 գր խոզապուխտ
- 200 գր պանիր
- 1-2 պճեղ սխտոր
- 1-2 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս կամ համեմ
- մայոնեզ
- աղ, սև բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզապուխտը ծղոտանման կտրատել, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Սխտորը մաքրել, լվանալ, ծեծել: Եգիպտացորենն ու ոլոռը լցնել քամիչի մեջ և ողջ հեղուկը քամել: Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել աղով և բիբարով, մայոնեզ լցնել, լավ խառնել և մատուցել:
Մեկնաբանություններ
լավն է
Ես էլ եմ պատրաստում ու շաաաատ համեղ է ստացվում, բացի մայոնեզից ու խոզապուխտից եվ ելի մի քանի համեղ բաներ եմ ավելացնում..... Շատ համեղ աղցան է ստացվում.
Ես նույնպես սարքում եմ այս սալաթը, չեմ լցնում պանիր ու սխտոր: Այն շատ համեղ է ստացվում:
ես այս սալաթը սարքում եմ, եգիպտացորենը 2 անգամ ավել եմ լցնւմ, քան ոլոռը, պանիր ու սխտոր չեմ լցնում, փոխարենը հում գազար եմ քերում վրան 2-3 հատ, համ գույնն է ակտիվանում, համ էլ համը