Բացեք հիմա. Օգտակար խորհուրդներԴեմքի դիմակներ մորուց
Դեմքի դիմակներ մորուց
Օգտակար խորհուրդներ

Դեմքի դիմակներ մորուց

Անետ 2010-06-13 6138 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Մորի (малина)

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Չոր և նորմալ մաշկի համար
Քայլ 2
Տրորեք մորին և քսեք դեմքին ու պարանոցին: Թողեք 15-20 րոպե: Լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Դիմակը սնուցում է մաշկը և թարմ տեսք հաղորդում, միաժամանակ գունաթափում է պեպենները, պիգմենտային լաքաները: Դիմակը մաքրել կարող եք նաև կաթով, դա մաշկին կտա առանձնահատուկ թավշյա տեսք:
Քայլ 3
Յուղոտ մաշկի համար
Քայլ 4
2 ճաշի գդալ մորին տրորել ու խառնել լավ հարած ձվի սպիտակուցի հետ: Քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Եթե մաշկը ծակոտկեն է, դիմակի մեջ կարող եք ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի կամ գրեյպֆրուտի հյութ: Այս դիմակը ունի նաև սպիատկեցնող հատկություն:
Քայլ 5
Ծերացող մաշկի համար
Քայլ 6
1/4 բաժակ կաթը խառնել 50գ մորու հյութի հետ: Բամբակը թրջել այս զանգվածի մեջ և դնել դեմքի վրա` վրայից ծածկելով խավավոր սրբիչով, թողնել 15-20 րոպե: դիմակը հանելուց հետո թեթևակի մաքրել դեմքն ու սնուցող կրեմ քսել:
Քայլ 7
Ցանկացած տեսակի մաշկի համար
Քայլ 8
1 ձվի սպիտակուցը հարել թարմ մորու հետ, 1 ճաշի գդալ դեղձի հետ և 15-20 րոպե թողնել դեմքի վրա: մաքրել թաց բամբակով ու լվացվել սառը ջրով:
Քայլ 9
Մանր կտրատել 50գ խնձոր, ավելացնել 30-40գ թարմ մորու հյութ և 10գ ձիթապտղի յուղ: Այս զանգվածին ավելացնել 5գ կիտրոնի հյութ և 1 ձվի դեղնուց: Ստացված զանգվածը քսել դեմքին ու պարանոցին, թողնել 25-35 րոպե: Դիմակը մաքրել տաք ջրում թրջված բամբակի օգնությամբ: Հետո լվացվել սառը ջրով:
Քայլ 10
Մանր կտրատել 2 ճաշի գդալ մորու տերև ու վարդի թերթեր, ավելացնել 1 ճաշի գդալ նանայի տերևներ: Եռացնել մինչև շիլայանման զանգված դառնալը ու սառեցնել: Քսել դեմքին ու պարանոցին 15 րոպե, դիմակը մաքրել տաք ջրում թրջված մաբմակի օգնությամբ:

Մեկնաբանություններ

Սաթենիկ 2012-05-12

Խնդրում եմ գրեք ծակոտիների դեմ ի՞նչ դիմակ է հարկավոր պատրաստել:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 60 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր