Բացեք հիմա. ԿարկանդակներԼավաշով տաք ռուլետ
Լավաշով տաք ռուլետ
Կարկանդակներ

Լավաշով տաք ռուլետ

Նաիրա 2010-06-09 10871 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 2 հատ լավաշ,
  • 150 գր. ապխտած երշիկ,
  • 100 գր. կաղամբ,
  • 3 հատ ձու,
  • 150 գր. պանիր հոլանդական,
  • 2 պճեղ սխտոր,
  • մայոնեզ,
  • մի քիչ կանաչ սոխ,
  • կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել: Կաղամբը, ապխտած երշիկը, սոխը և սխտորը նույնպես մանրացնել: Այս ամենը խառնել իրար` ավելացնելով, քերիչով անցկացված պանիրը և մայոնեզը:
Քայլ 2
Լավաշը բացել ամբողջությամբ, վրան մայոնեզ քսել և խառնուրդի կեսը տարածել լավաշի վրա: Լավաշը զգուշությամբ փաթաթել այնպես, որ ռուլետի տեսք ստանա, այնուհետև այն բաժանել երկու մասի:
Քայլ 3
Տաքդիրի մեջ կալկա դնել, այնուհետև ռուլետները շարել մեջը (նախապես լավաշների վրա քսել կարագ և պանիր շաղ տալ):
Քայլ 4
Եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:

Մեկնաբանություններ

Լուինե 2011-12-20

Լավաշով տաք ռուլետը համեղ ուտետների շարքում է դասվում...
Շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 63 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր