Պիցցա հավի կրծքամսով
Բաղադրությունը
- Բաղադրությունը.
- խմորի համար.
- 250գր. ալյուր,
- 25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
- 1 բաժակ կաթ,
- 2 ձու,
- 1 ճ.գդ. շաքարավազ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- 3 ճաշի գդալ բուսական յուղ:
- Լցոնի համար.
- 300 գր. հավի կրծքամիս, 2 հատ լոլիկ, 10-12 հատ առանց կորիզի ձիթապտուղ, 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ մայոնեզ, սև աղացած պղպեղ, աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա:
Քայլ 2
Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչ համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով:
Քայլ 3
Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե:
Մեկնաբանություններ
նկարը խի չի բացում