Բացեք հիմա. ՊահածոներՍպիտակ կեռասի մուրաբա
Սպիտակ կեռասի մուրաբա
Պահածոներ

Սպիտակ կեռասի մուրաբա

Մարինե 2010-06-01 2598 դիտում 3.4 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ. կեռաս,
  • 1.2 կգ. շաքարավազ,
  • 150-200 գր. ջուր,
  • 1 փաթեթ վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կեռասն ընտրել, պոչերը հեռացնել, սառը ջրով լվանալուց հետո կորիզը նույնպես հեռացնել: Շաքարավազով օշարակ պատրաստել, ավելացնել վանիլին, պտուղները լցնել մեջը և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը: Եփման վերջում առաջացած փրփուրը հավաքել:
Քայլ 2
ՄԻ փոքր սառչելուց հետո լցնել ապակյա տարայի մեջ, բերանը փակել, պահել չոր և հով տեղում:

Մեկնաբանություններ

Ռուզան 2012-07-03

1.2կգ շաքարավազը կարծում եմ շատ է, 1 կգ-ն էլ է բավական, իսկ վերջում վանիլինի հետ պետք է նաև կիտրոնաթթու լցնել մուրաբաին, որպեսզի չշաքարակալի:

Գնահատել բաղադրատոմսը

1.7 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր