Համեղ Աղցան
Բաղադրությունը
- Հավի կրծքամիս 1-2 կտոր,
- 3-4 հատ բուլղառական պղպեղ,
- կես գլուխ փոքրիկ սոխ,
- մեկ տուփ մարինացված եգիպտացորեն,
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը խաշել, այնուհետև թելանման, բայց ոչ շատ բարակ մանրացնել: Բուսայուղի մեջ տապակել մաքրած և մի քանի մասի բաժանված պղպեղներն այնքան, մինչև կեղևն առանձնանա, որից հետօ մաքրել կեղևներն ու ձողաձև կտրատել պղպեղները: Ավելացնել կրծքամսի վրա: Նույն բուսայուղի մեջ տապակել շաատ մանր կտրատած սոխը, այնքան մինչև դառնա թափանցիկ, որից հետո սոխն էլ ավելացնել կրծքամսի ու պղպեղի վրա: Ստացված զանգվածին ավելացնել եգիպտացորենը, մայոնեզը և համեմել աղով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։