Լոլիկով սոուս
Բաղադրությունը
- 2-3 հատ միջին լոլիկ,
- 2-3 պճեղ սխտոր,
- 1 գլուխ սոխ,
- 0.5 մգ. ջուր,
- աղ, կարմիր պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկը, սոխը, սխտորը մանրացնել և եփել հանդարտ կրակի վրա: Այնուհետև ավելացնել համեմունքները և թողնել կրակին 5 րոպե: Եփվելուց հետո թողնել, որ սառչի: Այնուհետև այս խառնուրդը լցնել բլենդեռի մեջ, ավելացնել կես բաժակ ջուր և լավ հարել: Կարող եք հյուրասիրել մակարոնեղենի հետ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։