Բացեք հիմա. ՊիցցաՊիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով
Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով
Պիցցա

Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով

Լուիզա 2010-04-24 6423 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Բաղադրությունը.
  • խմորի համար.
  • 1 բաժակ ալյուր,
  • 20գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
  • 1 բաժակ կաթ,
  • 2 ձու,
  • 1 ճաշի գդալ շաքարավազ,
  • 1/2 թեյի գդալ աղ,
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ:
  • Լցոնի համար.
  • 4-5 հատ լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (նախընտրելի է շվեյցարական), 300գր. թարմ շամպինյոն, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ բուսական յուղ, աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ:
Քայլ 2
Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի:
Քայլ 3
Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2012-11-08

<ապուշ բան> գրող, ձեռք չի տալիս մի պատրաստեք, ոչ թե մարդկանց բաղադրատոմսերին անուն կպցրեք, ավելի է լավ է գնաք ուղղագրություն սովորեք

Երանուհի 2012-09-09

իսկ ամենավերջում զեյթուն եք ավելացրել?

լաւռա 2011-04-11

ես ինչ ապուշ բան եք գրել գոնե խոզապուղտ ը հանեք միջից

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 72 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր