Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով
Բաղադրությունը
- Բաղադրությունը.
- խմորի համար.
- 1 բաժակ ալյուր,
- 20գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
- 1 բաժակ կաթ,
- 2 ձու,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- 3 ճաշի գդալ բուսական յուղ:
- Լցոնի համար.
- 4-5 հատ լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (նախընտրելի է շվեյցարական), 300գր. թարմ շամպինյոն, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ բուսական յուղ, աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ:
Քայլ 2
Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի:
Քայլ 3
Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:
Մեկնաբանություններ
<ապուշ բան> գրող, ձեռք չի տալիս մի պատրաստեք, ոչ թե մարդկանց բաղադրատոմսերին անուն կպցրեք, ավելի է լավ է գնաք ուղղագրություն սովորեք
իսկ ամենավերջում զեյթուն եք ավելացրել?
ես ինչ ապուշ բան եք գրել գոնե խոզապուղտ ը հանեք միջից