Բացեք հիմա. ԱղցաններԱսիական տաք աղցան
Ասիական տաք աղցան
Աղցաններ

Ասիական տաք աղցան

Մարտա 2013-03-20 615 դիտում 5.0 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ. խոզի փափկամիս
  • 2 ճ/գ. քունջութի յուղ
  • 240 գ սունկ
  • 0,5 կապ կանաչ սոխ
  • 100 գ կաղամբ
  • 12 հատ հազար
  • 3 ճ/գ. քացախ
  • 1 թ/գ. իմբիր
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խոզի փափկամիսը, սունկը բարակ շերտերով կտրատել: Կանաչ սոխը մանրացնել:
Քայլ 2
Քացախը, իմբիրը, 1/2 թ/գ. աղը, պղպեղը լցնել ափսեի մեջ և ձեռքի հարիչի օգնությամբ սոուս պատրաստել:
Քայլ 3
Խոզի միսը սոխի մի մասի հետ լցնել սոուսի մեջ և 10ր թողնել, որ համեմվի:
Քայլ 4
Տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, թեժ կրակի վրա տաքացնել: Խոզի մսերը պատառաքաղի օգնոոթյամբ հանել սոուսի միջից և տապակել մինչև շականակագույն երանգ ստանալը՝ մոտ 4ր: Տապակած խոզի մսերը հանել, տապակի մեջ 3-4 ճ/գ. ջուր լցնել և ամբողջը լցնել խոզի մսի վրա:
Քայլ 5
Նույն տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, սունկը տապակել 3 ր: Խոզի միսը իր՝ հյութով և կանաչ սոխի մի մասը լցնել վրան, 2ր տապակել, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 6
Պատրաստի աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.5 / 5 3 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր