Ասիական տաք աղցան
Բաղադրությունը
- 1 կգ. խոզի փափկամիս
- 2 ճ/գ. քունջութի յուղ
- 240 գ սունկ
- 0,5 կապ կանաչ սոխ
- 100 գ կաղամբ
- 12 հատ հազար
- 3 ճ/գ. քացախ
- 1 թ/գ. իմբիր
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզի փափկամիսը, սունկը բարակ շերտերով կտրատել: Կանաչ սոխը մանրացնել:
Քայլ 2
Քացախը, իմբիրը, 1/2 թ/գ. աղը, պղպեղը լցնել ափսեի մեջ և ձեռքի հարիչի օգնությամբ սոուս պատրաստել:
Քայլ 3
Խոզի միսը սոխի մի մասի հետ լցնել սոուսի մեջ և 10ր թողնել, որ համեմվի:
Քայլ 4
Տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, թեժ կրակի վրա տաքացնել: Խոզի մսերը պատառաքաղի օգնոոթյամբ հանել սոուսի միջից և տապակել մինչև շականակագույն երանգ ստանալը՝ մոտ 4ր: Տապակած խոզի մսերը հանել, տապակի մեջ 3-4 ճ/գ. ջուր լցնել և ամբողջը լցնել խոզի մսի վրա:
Քայլ 5
Նույն տապակի մեջ 1 ճ/գ. քունջութի յուղ լցնել, սունկը տապակել 3 ր: Խոզի միսը իր՝ հյութով և կանաչ սոխի մի մասը լցնել վրան, 2ր տապակել, համեմել աղով և պղպեղով:
Քայլ 6
Պատրաստի աղցանը լցնել հազարի տերևների վրա և մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։