Աղցան "Տիֆֆանի"
Բաղադրությունը
- 300գր հավի փափկամիս
- մայոնեզ
- 3 խաշած ձու
- 150գր. պանիր
- 200գր. խաղող
- 50 գր. ընկույզ
- աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի եփած կրծքամիսը, ձուն և ընկույզը մանր կտրտել, պանիրը քերել: Մատուցվող ափսեի մեջ մթերքները լցնել շերտերի հետևյալ հաջորդականությամբ՝ հավի կրծքամիսը, մայոնեզը, պանիրը, մայոնեզը, ձուն, մայոնեզը: Շերտերը կրկնել մինչ մթերքները վերջանան:Մայոնեզի վերին շերտի վրա լցնել ընկույզը, շարել կորիզահան արած և 2 մասի բաժանած խաղողները:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։