Սոուս մսեղենի համար
Բաղադրությունը
- 2 ճգ. լոլիկի մածուկ,
- 1 բաժակ տաք ջուր,
- 3-4 պճեղ սխտոր,
- 1 գլուխ սոխ,
- մաղադանոս,
- կարմիր բիբար,
- սունելի,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկի մածուկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը և լավ հարել: Այնուհետև դնել հանդարտ կրակի վրա և ավելացնել ոչ շատ մանր կտրատված մաղադանոսը և մանրացված սոխը: Երբ լոլիկի մածուկը կսկսի եռալ, ավելացնել սունելին, իսկ ավելի ուշ սխտորը, մի քիչ եփելուց հետո վերցնել կրակից: Հյուրասիրել մսեղենի հետ:
Մեկնաբանություններ
Ինչպես ստանալ լոլիկի մածուկ?