Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Նարնջագույն Սիրտ
Աղցան Նարնջագույն Սիրտ
Աղցաններ

Աղցան Նարնջագույն Սիրտ

Նաիրա 2013-01-14 1860 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 200գր պահածոյացված կամ ապխտած սաղմոն
  • 3 հատ մարինացված վարունգ
  • 200 գր․ գազար
  • 150գր սոխ
  • 5 խաշած ձու
  • 200գր․ մայոնեզ։

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սոխը մանր կտրատել և տապակել ձեթի հետ միասին։ խաշած ձուն խորանարդաձև կտրատել։ Պահածոյացված սաղմոնը ջրազրկել և պատառաքաղով տրորել, իսկ ապխտած սաղմոնի դեպքում մանր կտարտել։
Քայլ 2
Գազարտ մանր քերիչով անցկացնել, տապակել ձեթի մեջ, այնուհետև համեմել աղով և պղպեղով։ Մարինացված վարունգը նույնպես մանր կտրատել։ Անհրաժեշտ է տապակած սոխի և գազարի ձեթը քամել նախապես։
Քայլ 3
Վերցնել սրտի ֆորմա կամ կարող եք աղցանին սրտի տեսք տալ, առանց ֆորմայի օգնության։
Քայլ 4
Շերտերը դասավորել հետևյալ հերթականությամբ՝
Քայլ 5
1ին շերտ սաղմոն
Քայլ 6
2րդ շերտ սոխ, ապա մայոնեզ
Քայլ 7
3րդ շերտ մարինացված վարունգ, ապա մայոնեզ
Քայլ 8
4րդ շերտ ձու, ապա մայոնեզ
Քայլ 9
5րդ շերտ գազար։
Քայլ 10
Աղցանը դնել սառնարանում, թողնել, որ սառչի 1-2 ժամ, ապա հանել ֆորման։
Քայլ 11
Ահա և պատրաստ է սիրահարների տոնին նվիրված աղցանը։

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 17 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր