Բացեք հիմա. ԱղցաններԿարմիր Լոբով Աղցան
Կարմիր Լոբով Աղցան
Աղցաններ

Կարմիր Լոբով Աղցան

Աննա 2012-12-31 1085 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • 200գր կարմիր լոբի
  • 2 հատ ձու
  • 2 պճեղ սխտոր
  • մաղադանոս
  • 1 հատ սոխ
  • ձեթ
  • սև պղպեղ և աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Լոբին խաշել և թողնել, որ սառչի: Սոխը մանրացնել և սոխառած անել, այնուհետև ավելացնել լոբու վրա: Սխտորը քերիչով անցկացնել, ավելացնել անեփ ձուն, լավ խառնել, ապա լցնել լոբու վրա, համեմել աղով և սև պղպեղով, դնել մարմանդ կրակի վրա՝ եփելիս անընդհատ խառնել: Պատրաստ լինելուց հետո ավելացնել մանրացված մաղադանոսը:
Քայլ 2
Շատ համեղ է, պատրաստեք և գոհ կմնաք:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 8 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր