Կարմիր Լոբով Աղցան
Բաղադրությունը
- 200գր կարմիր լոբի
- 2 հատ ձու
- 2 պճեղ սխտոր
- մաղադանոս
- 1 հատ սոխ
- ձեթ
- սև պղպեղ և աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոբին խաշել և թողնել, որ սառչի: Սոխը մանրացնել և սոխառած անել, այնուհետև ավելացնել լոբու վրա: Սխտորը քերիչով անցկացնել, ավելացնել անեփ ձուն, լավ խառնել, ապա լցնել լոբու վրա, համեմել աղով և սև պղպեղով, դնել մարմանդ կրակի վրա՝ եփելիս անընդհատ խառնել: Պատրաստ լինելուց հետո ավելացնել մանրացված մաղադանոսը:
Քայլ 2
Շատ համեղ է, պատրաստեք և գոհ կմնաք:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։