Բացեք հիմա. ՊահածոներՍմբուկով Մուրաբա
Սմբուկով Մուրաբա
Պահածոներ

Սմբուկով Մուրաբա

Իրինա 2012-09-18 2154 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ 5-6սմ. սմբուկ
  • 1,5 կգ շաքարավազ
  • 400մլ ջուր
  • 5 հատ մեխակ
  • 5-8 գր դարչին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Փոքր սմբուկների կեղևը մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ (4լ. ջուր, 0,5կգ կիր) թողնել 40 րոպե: Ապա լվանալ, լցնել քամիչի մեջ:
Քայլ 2
5-7 րոպե եռացնել ջրում, ջուրը թափել և սմբուկները սառեցնել: Այնուհետև սմբուկները լցնել շաքարաջրի մեջ, եփել 30-35 րոպե, 2-3 ժամ պահել, որ հովանա:
Քայլ 3
Նույնը կրկնել 3 անգամ, նոր եփել, մինչև պատրաստ լինի:
Քայլ 4
Եփելիս մուրաբայի մեջ դնել փոքրիկ մառլիայե տոպրակ` մեխակով և դարչինով: Եփելուց հետո տոպրակը հանել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր