Աղցան Տորթ
Բաղադրությունը
- 2 հատ բազուկ
- 2 հատ կարտոֆիլ
- 2 գազար
- 2 խաշած ձու
- կանաչ սոխ
- թթվասեր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բանջարեղենները խաշել, ապա առանձին-առանձին քերիչով անցկացնել: Վերցնել աղցանի համար նախատեսված ափսե և հերթականությամբ տարածել բաղադրիչները:
Քայլ 2
1ին շերտ կարտոֆիլ, հետո թթվասեր
Քայլ 3
2րդ շերտ բազուկ, հետո թթվասեր
Քայլ 4
3րդ շերտ մանրացված սոխ
Քայլ 5
4րդ շերտ գազար, հետո թթվասեր
Քայլ 6
5րդ շերտ քերիչով անցկացված ձու:
Քայլ 7
Աղցան տորթը ծածկել թթվասերով և զարդարել ըստ ցանկության:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։