Ամառային գույներ
Բաղադրությունը
- 5հատ դեղին պղպեղ,
- 5հատ կարմիր պղպեղ,
- 5հատ կանաչ պղպեղ,
- 0.5կգ. տավարի միս,
- մաղադանոս,
- սամիթ,
- պահածոյացված կուկուռուզ/կարելի է չլցնել ըստ ցանկության/ :
- /Չափերն իհարկե կարելի է փոփոխել: Սա նախատեսված է 6-7 հոգւ համար, բայց կարևորն այն է, որ պղպեղների քանակը լինի նույնը:/
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պղպեղները երկարությամբ բարակ և երկար կտրատել և լցնել առանձին տարաների մեջ, որպեսզի գույները չխառնվի: Միսը խաշել և կտրատել բարակ և երկար կտորների: Այնուհետև տապակի մեջ լցնել բուսայուղ և առանձին-առանձին տապակել պղպեղներն ու միսը, բոլորը խառնել իրար և ավելացնել կուկուռուզը, մանր կտրատած կանաչիները, աղը : Աղցանը պատրաստ է ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։