Կաղամբով և Վարունգով Աղցան
Բաղադրությունը
- 1/2 միջին չափսի կաղամբ
- 2 վարունգ
- 1-2 փոքր պճեղ սխտոր
- մաղադանոս
- 2 ճգ. ձեթ
- 1 ճգ. խաղողի քացախ
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաղամբը, վարունգը մանրացնել, սխտորը, մաղադանոսը մանր-մանր կտրատել:
Քայլ 2
Կաղամբի վրա մի քիչ աղ անել և լավ խառնել, ապա ավելացնել վարունգը, սխտորը, մաղադանոսը, ձեթը, քացախը և աղցանը խառնել: Աղցանը պատրաստ է, ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։