Բացեք հիմա. ԱղցաններԱպխտած պանրով աղցան
Ապխտած պանրով աղցան
Աղցաններ

Ապխտած պանրով աղցան

Լուիզա 2010-04-24 3801 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 350 գր ապխտած պանիր
  • 2 բազուկ
  • 4 կարտոֆիլ
  • 2 հատ թթու վարունգ
  • 3 պճեղ սխտոր
  • 2 ճաշի գդալ կարագ
  • մայոնեզ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն, բազուկը, կարտոֆիլը եփել և հովացնել:
Քայլ 2
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, խառնել մայոնեզի, կարագի, ծեծած սխտորի հետ, հավասար շերտով լցնել փայլաթիթեղի վրա, փաթաթել և 20-30 րոպե թողնել սառնարանում:
Քայլ 3
Սեղանի վրա փայլաթիթեղ փռել, վրան լցնել քերիչով անցկացրած բազուկը, հավասարեցնել, պատել մայոնեզով: Վրան լցնել քերած կարտոֆիլը, կրկին պատել մայոնեզով, ապա լցնել քերած թթու վարունգը: Կենտրոնում դնել նախապես սառեցրած պանիրով զանգվածը (փայլաթիթեղը զգուշությամբ հանել), փայլաթիթեղի օգնությամբ զգուշորեն ռուլետի ձև տալ և մոտ 1,5 ժամ թողնել սառնարանում:
Քայլ 4
Աղցանը սառնարանից հանել, փայլաթիթեղը զգուշորեն հեռացնել, զարդարել քերած ձվով ու կանաչիով:

Մեկնաբանություններ

Լիլիթ 2011-12-25

Տեսքը շատ ախորժելի է... անպայման կփորձեմ!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 30 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր