Բացեք հիմա. ԱնուշեղենԱնուշահամ Քաղցրավենիք
Անուշահամ Քաղցրավենիք
Անուշեղեն

Անուշահամ Քաղցրավենիք

Լուսինե 2012-02-24 3808 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • թխվածքաբլիթ 200գր
  • շաքարավազ 3ճգ
  • ջուր 3ճգ
  • կակաո 3 ճգ
  • կոնյակ 1 ճգ ( ըստ ցանկության)
  • սալորի չիր 100գր
  • կարագ 100 գր
  • ընկույզ 100գր
  • 1 ձու
  • կոկոսի փաթիլներ 20 գր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սկզբից խառնել շաքարավազը, կակաոն և ջուրը միասին: Ապա դնել գազօջախին, մարմանդ կրակի վրա և թողնել միչև եռա: Ավելացնել նաև կոնյակը, կարագը և ձուն և անընդհատ խառնել խառնիչով, այնպես որ ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Նախապես թխվածքաբլիթը, սև սալորը և ընկույզը մանրացնել բլենդերով, այս ամենին ավելացնել վերը նշված խառնուրդը և լավ խառնել:
Քայլ 3
Ապա այս զանգվածից գնդիկներ պատրաստել, դնել սառնարանում մի քանի ժամ, այնուհետև գնդիկները պատել կոկոսի փաթիլներով և մեջդեղում նուշ դնել: Շատ համեղ է ստացվի, փորձեք:

Մեկնաբանություններ

Վարդուհի 2012-11-12

Անչափ համեղ է !!!!

Լիլի 2012-03-09

Արտակարգ է, համեղ, մատչելի.... Փորձեք և հաստատ չեք փոշմանի:

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր