Բացեք հիմա. ՆախուտեստներԱջարական Խաչապուրի
Աջարական Խաչապուրի
Նախուտեստներ

Աջարական Խաչապուրի

Անի 2012-02-08 6219 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • ալյուր 600 գր
  • կաթ 400մլ
  • դրոժ 12 գր
  • ձեթ 1 ճգ.
  • ձու 1 հատ
  • շաքարավազ 1թգ.
  • աղ 1,5թգ
  • Միջուկ՝
  • սուլուգունի պանիր 100գր
  • ձու 3 հատ
  • կարագ - 20գր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խանել և թողնել մի քիչ հանգստանա:
Քայլ 2
Ապա վերցնել 200գր. խմոր, գրտնակել, երկու կողմից պտտացնել դեպի մեջտեղ, ինչպես ցույց է տրվում նկարում: Հետո այդ խմորից ստանալ աջարական խաչապուրու տեսք: Ջեռոցամանը ալյուրով պատել և խմորը դնել վրան:
Քայլ 3
Մեկ ձու հարել և քսել խմորի վրա: Ապա պանիրը, սառած կարագը քերիչով անցկացնել և 1 ձվի հետ միասին խառնել և լցնել, հետո լցնել խմորի մեջ և տարածել:
Քայլ 4
Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստտիճան ջերմաստանում: Խմորը դնել ջեռոցում և եփել 10 րոպե, ապա հանել խմորը, անց բացել խմորի մեջ և ձուն լցնել այդ անցքում: Կրկին դնել ջեռոցը և եփել այնքան մինչև պատրաստ կլինի: Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Գոհար 2013-09-09

Շատ համեղ էր ։)

Անահիտ 2012-08-01

Շատ համեղ էր.. շնորհակալություն

Ալեքս 2012-02-12

Շատ համեղ էր

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 45 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր