Սրտիկ Մարմելադ Սիրահարների Համար
Բաղադրությունը
- 100մլ. մրգային հյութ
- 100մլ. ջուր
- 200գր. շաքարավազ
- 20գր. ժելատին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ժելատինը խառնել հյութի հետ և այդպես թողնել:
Քայլ 2
Շաքարավազը և ջուրը միասին խառնել, դնել գազօջախի վրա, թողնել, որ եռա 3 րոպե, ընթացքում անընդհատ խառնել:
Քայլ 3
Կրակից վերցնելուց հետո, անմիջապես վրան լցնել ժելատինի խառնուրդը, լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Հետո լցնել սրտիկ ֆորմաների մեջ և դնել սառնարանի խցիկում:
Քայլ 4
Երբ պատրաստ կլինի մարմելադները, հանել սառնարանից, եթե հեշտությամբ դուրս չգա ֆորմաներից, կարող եք մի քանի վայրկյանք պահել տաք ջրի վրա, որպեսզի թուլանա:
Մեկնաբանություններ
Լավն ա, կարելի ա փորձել: