Տվառոժնիկ
Բաղադրությունը
- 3 բաժակ ալյուր
- 2 ձու
- 1 թ.գ վանիլին
- 1 բաժակ շաքարավազ
- 50 գրամ կարագ
- 75 գրամ թթվասեր
- 1 թ.գ սոդա
- միջուկ`
- 400 գրամ կաթնաշոռ
- 2 ձու
- 2 ճ.գ շաքարավազ
- 1 թ,գ վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագն ու շաքարավազը խառնել ավելացնել ձուն հետո թթվասերը, վանիլինը,սոդան, հետո ավելացնել ալյուրը պետք է ստացվի փափուկ, էլաստիկ ոչ կպչուն խմոր:
Քայլ 2
Միջուկի համար իրար խառնել կաթնաշոռը, ձուն, վանիլինը և շաքարավազը. գրտնակել ոչ շատ բարակ. կլոր-կլոր կտրել մեջտեղում դնել միջուկը ամրացնել ծայրերը: Տապակին կարագ քսել դնել ջեռոցում մինչև կարմրի: Վրան կարելի է շաքարի փոշի ցանել:
Մեկնաբանություններ
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՄԻՋՈՒԿԻ ՄԵՋ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ ՁՈՒ...