Աղցան Կղզի
Բաղադրությունը
- հավի եփած կրծքամիս
- 3-4 խոշոր լոլիկներ
- 2 ոչ մեծ վարունգ
- 1 պճեղ սխտոր
- 1 եփած ձու
- սև ձիթապտղի հատիկներ(առանց կորիզի)
- կանաչ սոխ
- 3 բարակ փայտիկ՝ձևավորելու համար
- 100 գ պանիր (ցանկալի է հոլանդական,եթե չկա՝ փոխարինել ոչ շատ աղի,սալաթներին հարմար պանիրով)
- թանձր մայոնեզ կամ սմետան
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավը նախորոք եփել, թողնել սառչի, կտրտել խորանարդիկներով, խառնել մանր կտրտած վարունգի, ձվի, խոշոր քերած պանիրի, շատ մանր կտրտած սխտորի, մայոնեզի հետ: Լոլիկները կլոր կտրտել, շարել ամանի մեջ, վրան լցնել այս խառնուրդի մի մասը, նորից լոլիկների շերտերով ծածկել: Այսպես շարունակել, մինչև ձեր ուզած տեսքն ստանա, փայտիկների վրա հագցնել ձիթապտղի հատիկները, կանաչ սոխը և ձևավորել
Մեկնաբանություններ
Լաաաաաաավնա, շատ սիրունա, մնաց, որ համեղ լինի: