Հատապտուղով կաթնաշոռային կարկանդակ
Բաղադրությունը
- ԽՄՈՐ
- 200գր ալյուր
- 100գր կարագ
- 100գր շաքարավազ
- 1 ձու
- 1թ/գ սոդա:
- ՄԻՋՈՒԿ
- 500 գր կաթնաշոռ
- 2 ձու
- 100 գր շաքարավազ
- 100գր թթվասեր
- 200-300 գր ցանկացած հատապտուղ:
- Ես պատրաստել եմ սև հաղարջով:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստել խմոր, թողնել սառնարանում 30 րոպե:
Քայլ 2
Միջուկ-Բոլոր մթերքները խառնել, հարել:
Քայլ 3
Սառած խմորը տարածել օվալաձո թավայի մեջ, մեջը լցնել միջուկը, վրայից տարածել հատապտուղները և թխել 180 աստիճանում, 35 րոպե:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։