Սմբուկով Եվ Լոլիկով Աղցան
Բաղադրությունը
- 1 միջին չափսի սմբուկ
- 3-4 հատ լոլիկ
- հազար
- մայոնեզ
- կանաչի ( ըստ ճաշակի)
- սխտոր
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը լավ լվանալ, կլոր-կլոր կտրատել, աղ անել և թողնել այդպես քսան րոպե: Հետո սմբուկների երկու կողմերը ալյուրով պատել և տապակել ձեթի մեջ: Ավարտելուն պես սմբուկները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի շատ յուղալի չլինի: Սառելուց հետո կտրատել: Հազարը և կանաչին լվանալ, ապա կտրատել: Հետո կտրատել լոլիկը: Այս ամենը խառնել իրար, ավելացնել սխտորը, ցանկության դեպքում աղը և մայոնեզը:
Մեկնաբանություններ
Շատ լավն է։
Շաաատ համեղ էր, ես փորձել եմ շատ գոհ եմ:
Շատ համեղ կլինի
Ինձ էլ դուր եկավ: Անպայման կփորձեմ.....
Ես այս բաղադրատոմսը պետք է գրեմ ու տանեմ Հոլանդիա, որ ամուսնուս համար սարքեմ, շատ լավ սայթ է DANQIVELLLLLLLLLLLLLLL
Շատ հետաքրքիր և հեշտ պատրաստվող աղցան է, անպայման կփորձեմ:
Շատ թեթև և հեշտ աղցան է, շնորհակալություն