Բացեք հիմա. ԱղցաններՍմբուկով Եվ Լոլիկով Աղցան
Սմբուկով Եվ Լոլիկով Աղցան
Աղցաններ

Սմբուկով Եվ Լոլիկով Աղցան

Գայանե 2011-07-13 5736 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 1 միջին չափսի սմբուկ
  • 3-4 հատ լոլիկ
  • հազար
  • մայոնեզ
  • կանաչի ( ըստ ճաշակի)
  • սխտոր
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկը լավ լվանալ, կլոր-կլոր կտրատել, աղ անել և թողնել այդպես քսան րոպե: Հետո սմբուկների երկու կողմերը ալյուրով պատել և տապակել ձեթի մեջ: Ավարտելուն պես սմբուկները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի շատ յուղալի չլինի: Սառելուց հետո կտրատել: Հազարը և կանաչին լվանալ, ապա կտրատել: Հետո կտրատել լոլիկը: Այս ամենը խառնել իրար, ավելացնել սխտորը, ցանկության դեպքում աղը և մայոնեզը:

Մեկնաբանություններ

Անի 2013-02-22

Շատ լավն է։

Անուշիկ 2012-07-11

Շաաատ համեղ էր, ես փորձել եմ շատ գոհ եմ:

Անի 2012-05-19

Շատ համեղ կլինի

Շուշանիկ 2011-10-21

Ինձ էլ դուր եկավ: Անպայման կփորձեմ.....

Նաիրա 2011-10-14

Ես այս բաղադրատոմսը պետք է գրեմ ու տանեմ Հոլանդիա, որ ամուսնուս համար սարքեմ, շատ լավ սայթ է DANQIVELLLLLLLLLLLLLLL

Նինա 2011-09-23

Շատ հետաքրքիր և հեշտ պատրաստվող աղցան է, անպայման կփորձեմ:

Մերի 2011-07-15

Շատ թեթև և հեշտ աղցան է, շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 70 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր