Փակ Պիցցա
Բաղադրությունը
- Ցանկացած պիցցայի խմոր
- ապխտած խոզապուխտ
- ծխեցրած երշիկ
- հոլանդական պանիր
- սունկ
- կետչուպ և սամիթ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստում եք Ձեր իմացած և Ձեր քիմքին հաճելի պիցցայի խմոր և թողնում հանգստանա: Խմորը գնդելուց հետո գրտնակում եք շատ բարակ, կեսի վրա լցնում ենք մանրացված խոզապուխտ, երշիկ, սունկ և պանիր, մյուս կեսը վրա ենք բերում և ծայրերը ամրացնում, Թխում ենք մինչև կարմրելը, մատուցելիս վրան կետչուպ և մանրացված սամիթ ենք լցնում: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ էլ համովա լինում, ապրես Անահիտ ջան
Սա կոչվում է պիցցա հա??????????
Սա չի կարող լինեն համեղ պիցցա