Բացեք հիմա. ԿարկանդակներԲուլկի "Լիսպիկ"
Բուլկի "Լիսպիկ"
Կարկանդակներ

Բուլկի "Լիսպիկ"

Սառա 2011-06-11 9110 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 2,5 բաժակ կաթ
  • 50գ. խմորիչ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 4 ճ.գ. ձեթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 վանիլին
  • 6 բաժակ ալյուր
  • 1 բաժակ չամիչ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
50գ. խմորիչը 2 ճ.գ. ալյուրի հետ խառնել,վրան լցնել կես բաժակ կաթ: Թողնել այնքան, մինչև բարձրանա: Ավելացնել 2 բաժակ գոլ կաթ:
Քայլ 2
Առանձին ամանի մեջ 3 ձուն հարել 1 բաժակ շաքարավազի հետ,ավելացնել վանիլին, մի պտղունց աղ, 4 ճ.գ. ձեթ և 1 բաժակ չամիչ: Այս ամենը ավելացնել կաթին և 6 բաժակ ալյուրով հունցել, ծածկել, դնել տաք տեղ մինչև խմորը լավ բարձրանա: Պատրաստել պոքրիկ գնդիկներ, տապակը ձեթել, բուլկիները դնել վրան, մեկ ձուն հարել, քսել վրան,թողնել 5-10 րոպե և թխել:

Մեկնաբանություններ

2013-08-29

Խորհուրդ չեմ տա, շատ վատա ստացվում

Գայանե 2012-10-29

Ճիշտն ասած այս կարծիքներից բան չհասկացա: Չեմ կողմնորոշվում, հիմա փորձեմ, թե ոչ?

DFGHJ 2012-10-12

Խոստանում եմ

SDFG 2012-10-12

էս ինչ ռեցեպտ ես գրել, էս մարդիկ էլ առանց փորձելու գրել են լավնա, մենակ մի քանիսն են փորձել ու տեսել: Դու էս սայթը շահագործում ես... Ես տեղյակ կպահեմ սայթի մենեջերներին.. Հարցը էն գումարը չի, որ ես ծախսեցի ստից, հարցն էնա, որ ես մենակ չեմ:

Սառա 2012-04-30

Ես չգիտեմ ինչու ձեզ մոտ չի ստացվել, բայց ասեմ, որ շատ համեղ է լինում, շատ թեթե ու փափուկ, հենց նկարի միջի բուլկիներից, ուղղակի երևի մի բան էն չեք արել...

nare 2011-08-28

Սկիզբում այն չէր ինչ նկարված էր , բայց հետո քիչ թե շատ նմանվեց:

Մարիաննա 2011-08-25

Ճիշտն ասած, շատ հիմար բան եղավ, խորհուրդ եմ տալիս, ոչ մեկին չպատրաստել.Տեսնես տեղադրողը ինքը սարքել ա, թող սարքի ու տեսնի...

ANI Best 2011-06-18

Ես արդեն պատրաստել եմ շատ համեղ էր

Սառա 2011-06-16

ՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ 20-25 ՀԱՏ ԳՆԴԼԻԿ, ՓԱՓՈՒԿ, ԹԵԹԵՎ ԼԻՍՊԻԿՆԵՐ)))

Մարիամ 2011-06-13

Շատ լավ ռեցեպտ է, փորձեցի ու շատ համեղ էր, շնորհակալություն ռեցեպտների համար....

ANI Best 2011-06-13

Իսկ քանի հատ կլինի Սառա ջան?

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 80 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր