Նախուտեստ Կրեյկերով և Կարմիր Խավիարով
Բաղադրությունը
- 150գր հալած պանիր
- 150գր աղացած սաղմոնի միս կամ կարմրախայտгի
- 1 հատ թարմ վարունգ,
- 30 հատ կրեյկեր պեչենի,
- սև պղպեղ,
- սամիթ,
- կամիր խավիար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հալած պանիրն ու ձկան միսը միասին բլենդերով հարել, ավելացնել սամիթ, շարունակել հարել, վերջում ավելացնել սև պղպեղ:
Քայլ 2
Վարունգը լվանալ և բարակ բարակ կտրատել: Կրեյկերի վրա մի քիչ ձկան և պանրի խառնուրդից քսել, իսկ հետո վրան դնել վարունգը, ապա նորից ձկան խառնուրդ, կրեյկեր, ձկան խառնուրդը և կարմիր խավիարը, զարդարել համեմով կամ մաղադանոսով: Շատ գեղեցիկ է ֆուրշետի սեղանի ձևավորման համար:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։