Խնձորը ընկույզով և դարչինով
Բաղադրությունը
- 1 խոշոր խնձոր
- շաքարավազ ըստ ճաշակի
- չիր ըստ ճաշակի
- դարչին
- մանրացված ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խնձորը լվանալ, ապա հեռացնել միջուկը: Շաքարավազը, չիրը, ընկույզը և դարչինը խառնել միասին և լցոնել խնձորի մեջ: Ջեռոցամանը կարագով պատել, իսկ ջեռոցը նախապես տաքացնել: Խնձորը եփել ջեռոցում 1 ժամ, պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի խնձորը չճաքի: Կարող եք մատուցել և տաք, և սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։