Ձուն լոլիկով և մոցարելլայով
Բաղադրությունը
- 4 ձու,
- 200 գր. լոլիկ,
- 100 գր. պանիր մոցարելլա,
- կանաչի,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկը կտրատել խորանարդիկներով, կանաչին մանրացնել, պանիրը քերիչով անցկացնել: Ֆորմայի մեջ լցնել լոլիկը, կանաչին, այնուհետև ձուն և համեմել աղով, պղպեղով: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե, այնուհետև դուրս հանել, վրան ավելացնել պանիրը և կրկին դնել ջեռոցը և թողնել 15 րոպե:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։