Շոկոլադե Սրտիկ
Բաղադրությունը
- Բաղադրատոմս 6 անձի համար
- 200 գր նուշ
- 150 գր կարագ
- 120 գ շաքարավազ
- 80 գր մուգ շոկոլադ
- 25 գր Ciambelle Balocco
- 2 հատ ձու
- 2 ճաշի գդալ ջուր
- 1 ճաշի գդալ լիկյոր
- Աղ
- Լցոնման համար
- 200 մլ սերուցք
- 1 / 2 թեյի գդալ վանիլին
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի
- Կակաոյի փոշի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Պատրաստման ժամանակը ` 30 րոպե
Քայլ 2
Թխում ` 60 րոպե
Քայլ 3
Թասի մեջ խառնել շոկոլադը, 50 գր կարագ, 2 ճաշի գդալ ջուր և հալեցնել այն ` պահելով եռացող ջրով լի թավայի վրա: Աղալ նուշը և Ciambelle Balocco-ն, շաքարավազի հետ միասին հարել ձվի դեղնուցը ` մինչեւ փրփրելը: Կարագը փափկացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա զգուշորեն ավելացնել հարած ձուն, հալեցրած շոկոլադը, մանրեցված նուշը և Ciambelle Balocco, հետո `լիկյորը : Ավելացնել ձվի սպիտակուցը` բեզեի տեսքով և մի պտղունց աղ: Թխման համար նախատեսված սրտաձև ամանը պատել կարագով և ալյուրով, լցնել ստացված խառնուրդը, հավասարեցնել, այնուհետև 1 ժամի չափ դնել 180°C ջերմաստիճան ունեցով ջեռոցի մեջ : Տորթը հանել ջեռոցից և թողնել սառչելու : Հարել սերուցքը վանիլինի և շաքարի փոշու հետ միասին: Սիրտը մեջտեղից կիսել 2 մասի և լցնել ստացված խառնուրդը : Վրան շաղ տալ կակաոյի փոշին և թողնել սառցարանում ` մինչև մատուցելը :
Քայլ 4
Եվս մի գաղափար
Քայլ 5
Եթե ցանկանում եք, կարող եք փոխարինել նուշը ` 150 գ բոված եւ աղացած ընկույզով, բայց անպայման ավելացրեք նաև շոկոլադի (100 գր) եւ շաքարավազի (3 ճաշի գդալ) քանակը :
Քայլ 6
Բարի ախորժակ Balocco-ից:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։