Բացեք հիմա. ԱնուշեղենՇոկոլադե Անուշեղեն
Շոկոլադե Անուշեղեն
Անուշեղեն

Շոկոլադե Անուշեղեն

Արմինե 2011-03-02 1664 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 250գր. կաթնային շոկոլադ,
  • 250մլ. խիտ սերուցք,
  • 150-200գր. մանրացված պնդուկ,
  • 150-200գր. վաֆլի,
  • 50գր. փափկեցված կարագ
  • 80գր. շաքարի փոշի,
  • 1 տուփ վանիլի փոշի:
  • Ներքի լիստի համար`
  • 50գր. կարագ,
  • 100գր. շաքարավազ,
  • 100գր. նուշ,
  • 100գր. խիտ սերուցք:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շոկոլադը մանրացնել, ավելացնել սերուցքը և հալեցնել մարմանդ կրակի վրա: Ապա թողնել, որ սառչի: Կարագը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Հետո ավելացնել շոկոլադե խառնուրդը և կրկին հարել: Պնդուկը բովել և մանրացնել, վաֆլին նույնպես մանրացնել և այս երկու բաղադրիչները ավելացնել շոկոլադե խառնուրդի մեջ և լավ խառնել: Վերցնել խորը կաթսա, մեջը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոն և մեջը լցնել շոկոլադե խառնուրդը: Այնուհետև դնել սառնարանում 4-6 ժամ, որպեսզի սառչի:
Քայլ 2
Ներքևի լիստը պատրաստելու համար կարագը և շաքարավազը դնել մարմանդ կրակին և եփել այնքան մինչև շաքարավազը կհալչի: Ապա ավելացնել մանրացված նուշը և խառնել: Վերջում ավելացնել սերուցքը և եփել այնքան, մինչև զանգվածը կխտանա: Այն պետք է ունենա դեղնավում տեսք:
Քայլ 3
Վերցնել ֆոլգա կլոր լիստ կտրել, ապա այս զանգվածը քսել այդ ֆոլգայի վրա: Այնուհետև դնել սառնարանում, որ լավ սառչի: Սառչելուց հետո, ֆոլգան հանել, վրան զգուշությամբ շրջել շոկոլոդից, վաֆլից պատրաստված զանգվածը: Ցանկացած տեսակի շոկոլադ հալեցնել գոլորշու վրա և հավասարաչափ լցնել այս անուշեղենի վրա: Դնել սառնարանում, որ սառչի: Զարդարել ըստ ճաշակի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր