Բացեք հիմա. ԱղցաններԱղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար
Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար
Աղցաններ

Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար

Գայանե 2011-02-26 6063 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 200գր. պանիր
  • 200գր. ապխտած երշիկ
  • 3 հատ լոլիկ
  • Կրեմ
  • 200գր. թթվասեր
  • 200գր. մայոնեզ
  • 100գր հալած պանիր
  • 15գր. ժելատին
  • Զարդարելու համար
  • լոլիկ,
  • կարմիր փոքրիկ բողկ
  • եգիպտացորեն
  • կանաչի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Աղցանի կրեմի պատրաստման համար արագ պատրաստվող ժելատինը լուծել 80մլ. եռացած ջրում, ապա թողնել, որ սառչի: Թթվասերը, մայոնեզը, հալած պանիրը և ժելատինը բլենդերով հարել: Կրեմը դնել սառնարանում մի քանի ժամ, որ սառչի:
Քայլ 2
Խորը աղցանի ափսեի մեջ տեղադրել սննդի համար նախատեսված ցելոֆոն:
Քայլ 3
Ապա դնել կտրատված ապխտած երշիկը, հետո կրեմ քսել, երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված պանիրը, նորից կրեմ քսել, երրորդ շերտը դնել մանրացված լոլիկը և նորից կրեմ ավելացնել: Աղցանը դնել սառնարանում 2 ժամ: Սառնարանից հանելուց հետո ափսեն շրջել մատուցվող ափսեի մեջ, ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով և զարդարել լոլիկով, կարմիր բողկով, եգիպտացորենով և կանաչիով:

Մեկնաբանություններ

Լանա 2011-08-01

Շատ սիրուն է, ասես տորթ լինի:

ԱՐՓԻՆԵ 2011-06-15

Շատ գեղեցիկ է զարդարված

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 49 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր